04.10.2016|
00:54
Ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Եվ իրոք այդպես է, պետք չէ երկար փնտրել, բավական է մի զննող հայացք նետել, և Հայաստանի տարբեր անկյուններում կգտնես բազմադարյա փոշով ծածկված և մեր վարպետների աստվածատուր մտքի կատարելությունն ընդգծող պատմական հուշարձաններ։